Մոսկվայում անծանոթուհին համբուրել է Պուտինին (տեսանյութ)

23:29 • 20.07.17

Մոսկվայի Հին Արբատ փողոցում անցորդուհիներից մեկը համբուրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այտը:

Ինչպես ներկայացնում է Russia Today-ը, դա տեղի է ունեցել, երբ նախագահն այցելել է Հելսինկյան խմբի մոսկովյան գրասենյակի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևային և դուրս է եկել փողոց:

Պուտինը դիմել է Արբատով զբոսնող արտասահմանցի զբոսաշրջիկներին. «Ինչպե՞ս է, հավանում ե՞ք»: Նրանք դրական պատասխան են տվել, որից հետո նախագահը նշել է, որ վերջիններիս բախտը բերել է ՌԴ մայրաքաղաքում տիրող եղանակի առումով:

Նշվում է, որ զրույցի վերջում Պուտինը գրկախառնվել է կանանցից մեկի հետ, որն էլ համբուրել է իրեն: