Քաթարն իր արաբական հարևանների գործողությունները խիստ վտանգավոր է համարում

02:09 • 20.07.17

Քաթարն իր արաբական հարևանների գործողությունները խիստ վտանգավոր է համարում, հայտնել է երկրի կառավարության ներկայացուցիչ շեյխ Սաիֆ Ալ Թանին՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Եգիպտոսի ու Բահրեյնի կողմից Դոհային ներկայացված նոր պահանջների համատեքստում

Ալ Թանիի կարծիքով բոլոր չորս երկրները հանդես են գալիս հակասական հայտարարություններով ու անհիմն փաստարկներով։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսն ու Բահրեյնը այժմ էլ Քաթարին 6 պահանջ են ներկայացրել ՝ սկզբնական 13-ի փոխարեն։