Ադրբեջանում գրանցված երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Արցախի տարածքում

12:08 • 20.07.17

Հուլիսի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ :

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: