Կանադայի գլխավոր նահանգապետը բացատրել է, թե ինչու է խախտել թագուհուն դիպչելու արգելքը (տեսանյութ)

19:44 • 20.07.17

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին չորեքշաբթի այցելել է Լոնդոնում գտնվող Կանադայի տուն` Կանադայի Համադաշնության 150-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, միջոցառման ժամանակ Կանադայի գլխավոր նահանգապետ Դևիդ Ջոնսթոնը խախտել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն դիպչելու մասին ոչ պաշտոնական արգելքը:

Ավելի ուշ կանադացի պաշտոնյան մեկնաբանել է իր արարքն` ասելով, որ թեթևակի օգնել է թագուհուն աստիճաններով իջնելիս, քանի որ այնտեղ փռված գորգը կարող էր սայթաքելու պատճառ դառնալ: «Այդ պահին մտածեցի, որ կարելի է խախտել այդ արգելքը», - ընդգծել է գլխավոր նահանգապետը: