Սերբ տղամարդը լքել է ընտանիքը՝ 20 տարվա անպտղությունից հետո ծնված երեխային խնամելու հոգսից խուսափելու համար
Սերբիայում բնակվող 60-ամյա Աթիֆա Լյաջիչը և նրա 68-ամյա ամուսին Սերիֆ Նոկիչը ավելի քան 20 տարի փորձել են երեխա ունենալ: Եվ երբ ոչ ոք արդեն չէր էլ մտածում, որ դա հնարավոր է, հրաշք է տեղի ունենում:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Աթիֆան վերջերս առողջ աղջիկ է լույս աշխարհ է բերել, սակայն հենց նույն օրը նրա ամուսինը լքել է իրենց` պնդելով, որ իր տարիքում երեխա մեծացնելը կքայքայի իր առողջությունը:
Աթիֆան երկրորդ տարիքով մեծ մայրն է Սերբիայի պատմության մեջ: Երկու տասնամյակ շարունակ ստացած բուժումներն անօգուտ են եղել: Վերջին մի քանի տարում նա արտամարմնային բեղմնավորում է փորձել անել, և 5-րդ փորձը հաջող է ստացվել:
Կնոջ ամուսինը հղիության սկզբում դեմ է եղել, սակայն ընթացքում հարմարվել է այդ մտքին` Աթիֆային երջանիկ տեսնելով: Սակայն երեխայի ծնունդից հետո, լսելով նրա լացի ձայնը, տղամարդն ասել է, որ նոր է գիտակցել, թե որքան բարդ է երեխայի հետ ապրել:
Նա նշել է, որ հիվանդ մարդ է թույլ սիրտ ունի և չի կարող ողջ գիշեր երեխայի լացի ձայն լսել:
Նա անգամ չի ցանկանում գրանցել փոքրիկ Ալինային որպես իր դուստր:










