Saudia ավիաընկերության ինքնաթիռը չորս ժամ չի կարողացել վայրէջք կատարել Բրիտանիայում

16:02 • 21.07.17

Ջիդդայից Մանչեսթեր ուղևորվող Saudia ավիաընկերության ինքնաթիռը չորս ժամ չի կարողացել վայրէջք կատարել թևիկների հետ տեխնիկական խնդրի պատճառով, հայտնում է Arabian Business-ը:


SV 123 չվերթը պետք է Մանչեսթեր հասներ վեցուկես ժամվա ընթացքում, սակայն ևս չորս ժամ Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռը պտտվել է նշանակման վայրի մոտակայքում, քանի որ օդաչուները փորձել են լուծել առաջացած տեխնիկական խնդիրը:


Արդյունքում՝ ինքնաթիռն ի վերջո վայրէջք է կատարել Մանչեսթերի օդանավակայանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


«Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Մանչեսթերի օդանավակայանում, վիրավորներ չկան»,- հայտարարել են ավիաընկերությունում: