Չինաստանում բժիշկները մեկ վիրահատությամբ 200 քար են հանել կնոջ մարմնից (լուսանկարներ)

19:52 • 21.07.17

Չինաստանի Հեչժոու նահանգի հիվանդանոցներից մեկում վիրաբույժները վեցժամյա վիրահատություն են իրականացրել` ավելի քան 200 քար հանելով կնոջ լեղապարկից և լյարդից, որոշները` փոքր ձվի մեծության:

Ինչպես հայտնում է Oddity central-ը, 45-ամյա չինուհին վերջին տասնամյակում որովայնի հատվածում սուր ցավեր է ունեցել: Նա մշտապես խուսափել է վիրահատությունից, սակայն ստիպված դիմել է այդ քայլին «անտանելի ցավերի պատճառով»:

Վիրահատող բժիշկներից մեկի խոսքով` նման քանակի քարերի առկայությունը տարօրինակ է, ինչն, ըստ բժշկի, պայմանավորված է կնոջ սննդակարգով: Նա հաճախ բաց է թողել նախաճաշը, իսկ օրվա ընթացքում սնվել է ինչով պատահի և որ ժամին պատահի: Դա ստիպել է լեղուն անկանոն աշխատել` բարձրացնելով խոլեստերինի և կալցիումի մակարդակը, որոնք էլ բյուրեղացել են և վերածվել քարերի: