Աշխարհում ամենից շատ հեռարձակված Despacito հիթն արգելվել է Մալայզիայում
Մալայզիան արգելել է Լուիս Ֆոնսիի և Դեդդի Յանքիի Despacito համաշխարհային հիթի հեռարձակումը, հայտնել է Մալայզիայի կապի նախարար Սալեհ Սաիդ Կերուակը՝ պատճառաբանելով, որ հասարակությունը բողոքել է տեսահոլովակի «սեքսուալ» բովանդակությունից:
Մալայզիայի ընդդիմադիր իսլամական կուսակցությունն ավելի վաղ կոչ է արել գրաքննության ենթարկել այդ «պոռնոգրաֆիական» երգը, որն անթույլատրելի է հատկապես փոքր երեխաների համար:
Հիշեցնենք, որ Despacito-ն օրեր առաջ դարձել է աշխարհում ամենաշատ հեռարձակված հիթը:










