Թուրքիայի առափնյա շրջանում 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

05:40 • 21.07.17

Թուրքիայի առափնյա շրջանում 6,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:

 

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 01:31-ին, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բոդրում հայտնի հանգստավայրից ընդամենը 12 կմ հեռավորության վրա, ինչպես նաև հունական Ռոդոս կղզուց 90 կմ հեռավորության վրա:


Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա, գրում է լրատվամիջոցը: