ԱՄՆ-ում ներում են շնորհել նախկին ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնին
ԱՄՆ-ում ներում է շնորհվել նախկին ֆուտբոլիստ Օ Ջեյ Սիմփսոնին, ով ամենայն հավանականությամբ բանտից կազատվի հոկտեմբերին։
Սիմփսոնը 9 տարի է անցկացրել բանտում՝ Լաս Վեգասում հյուրանոցի համարի զինված կողոպուտի փորձի համար։
2007-ին Սիմփսոնը մի քանի ընկերոջ հետ միասին ներխուժել էր Լաս Վեգասի հյուրանոցի համարներից մեկը՝ սպորտային մրցանակների կոլեկցիոների մոտ ու հրացանի սպառնալիքի տակ նրանից խլել մինչ այդ իրեն պատկանող գավաթները։ Նրան այն ժամանակ 33 տարվա ազատազրկման էին դատապարտել, սակայն այժմ լավ վարքի և կողոպուտի համար զղջալու արդյունքում նրան ներում են շնորհել:










