Քըրք Քրքորյանի ընկերությունը վաճառում է անշարժ գույքն ու ակտիվները

01:42 • 21.07.17

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հիմնած Tracinda Corp ընկերությունը, կամաց-կամաց լքում է Լաս Վեգասը՝ նրա կտակի համաձայն։


Ընկերությունն արդեն վաճառել է իր մասնաբաժինը Քրքորյանի կողմից հիմնված MGM Resorts ընկերությունում։ Այն նաև վաճառել է իր հսկա պենտհաուզը Mandarin Oriental համայնատիրությունում։ 


Tracinda ու MGM հոլդինգների լուծարման ու այլ ակտիվների վաճառքի մասին որոշումը բխում է Քրքորյանի կտակից՝ 4 մլրդ դոլարի հասնող իր կարողության հիմնական մասը տրամադրել բարեգործական նպատակներով։