2 զոհ, 120-ից ավելի վիրավոր. հունական Կոս կղզում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել (լուսանկարներ)
Զբոսաշրջային ակտիվ կենտրոն համարվող հունական Կոս կղզում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մասամբ վնասվել են շինություններ, գլխավոր նավանահանգիստը, հատնում է Associated Press-ը:
Գործակալությունը մանրամասնում է, որ հզոր ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել է 2 մարդ, մինչդեռ վիրավորների թիվն անցել է 120-ը:
Նշվում է, որ 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը՝ տեղի ժամանակով 1:30-ին:
Երկրաշարժը զգացվել է հարակից կղզիներում, ինչպես նաև Էգեյան ծովի թուրքական ափի երկայնքով, սակայն Կոսն ամենամոտն է եղել էպիկենտրոնին:
Աղբյուրը հավելում է, որ երկրաշարժից հետո Կոսի առափնյա հատվածում փոքր ցունամի է առաջացել:
Մինչդեռ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:






















