Մեքսիկայում վեց մարդ է մահացել շոգի պատճառով

09:43 • 21.07.17

Առնվազն վեց մարդ է մահացել Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում Սոնորա նահանգում բարձր ջերմաստիճանի պատճառով: Այդ մասին հայտնել է նահանգի առողջապահության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Շոգից տուժած մոտ 25 մարդ գտնվում է հիվանդանոցներում և անցնում է վերականգնման կուրս:


Միևնույն ժամանակ Սոնորայի առողջապահության նախարարությունը նշում է, որ չափազանց բարձր ջերմաստիճանի հետևանքներից տուժած մարդկանց թիվը 2016 թվականի ցուցանիշների համեմատ նվազել է 18 տոկոսով:


Այժմ Սոնորայում ստվերում ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը, երբեմն հասնելով 50 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի: Իրավիճակը վատթարանում է խոնավության շատ բարձր մակարդակի պատճառով: