Փարիզի Աստվածամոր տաճարի կողքին ջրից դուրս եկած կետ է «հայտնվել»
Փարիզի Աստվածամոր տաճարի հարևանությամբ ջրից դուրս եկած հսկայական «կետ» է հայտնվել:
Ինչպես գրում է Associated Press-ը, բելգիացի նկարիչների թիմը չափազանց իրական տեսք ունեցող և իրական չափսերին համապատասխանող կետի քանդակ է տեղադրել Սեն գետի ափին` հարուցելով զբոսաշրջիկների և փարիզաբնակների զարմանքն ու անհանգստությունը:
Նկարիչների խմբի անդամ Բարտ Վան Պիլի խոսքով` ինստալիացիան կոչված է բարձրացնելու իրազեկությունը շրջակա միջավայրի պաշտպանության հարցի շուրջ:










