Աշակերտուհուն հաջողվել է «անհարմար իրավիճակի մեջ դնել» Պուտինին՝ Խորհրդային Միության մասին հարցով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության փլուզումն անվանել է իրադարձություն, որն ամենամեծ ազդեցությունն է ունեցել իր կյանքում:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, այս մասին ՌԴ ղեավարն ասել է Սոչիի «Սիրիուս» կրթական կենտրոնի սաների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով Ալիսա անունով աղջկա հարցին: Վերջինս հարցրել էր նախագահի կյանքի ամենացնցող իրադարձության մասին:
Կարճ դադարից հետո Պուտինը խոստովանել է, որ աշակերտուհին հաջողվել է իրեն «որոշակի բարդ իրավիճակի մեջ դնել»:
«Կարծես թե չի եղել այնպիսի մի բան, որը միանգամից փոխած լինի կյանքս, այնուամենայնիվ դա կարող է Խորհրդային Միության փլուզումը լինել», - ասել է նախագահը:










