Իսպանիայում արտաշիրիմել են Սալվադոր Դալիի աճյունը
Հուլիսի 20-ին Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում բացվել է աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի գերեզմանը՝ ԴՆԹ անալիզ կատարելու և նրա հնարավոր հայրությունը պարզելու համար:
Արտաշիրմման որոշումը հուլիսի վերջին ընդունել է դատարանը, բավարարելով 61-ամյա Պիլար Աբելի հայցը, ով պահանջում է իրեն ճանաչել Դալիի դուստրը: Նա պնդում է, որ 1955 թ.-ին իր մոր և նկարչի միջև սիրավեպ է եղել, որի արդյունքում ծնվել է ինքը:
28 տարի առաջ մահացած սյուրեալիստ-նկարչի և նրա ենթադրյալ դստեր ԴՆԹ-ների համեմատության համար կպահանջվի շուրջ մեկ ամիս, և եթե փորձաքննությունն ապացուցի, որ Դալին իսկապես Պիլար Աբելի հայրն է եղել, ապա նա կարող է հավակնել նկարչի բոլոր հեղինակային իրավունքներին:










