Հոգեբանին մահացու վնասվածք հասցնելու համար հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է. ոստիկանություն

12:30 • 21.07.17

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզում մեջ գտնվող 1983թ. ծնված Հ. Համբարձումյանին ոստիկանությունը հայտնաբերել է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը.«Այսօր՝ հուլիսի 21-ին ոստիկանության ծառայողների կողմից  Հ. Համբարձումյանը հայտնաբերվել է: Նա կալանավորել է»:

Նշենք, որ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983թ. ծնված Հ. Համբարձումյանը: 

Քննիչը հուլիսի 20-ին որոշում էր կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հ. Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: