Իսլամական պետությունն արագ կորցնում է իր դիրքերը. Թրամփ

04:39 • 21.07.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոն կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» պարտություն է կրում։


 «Մենք հաջողություններ ունենք Իսլամական պետության դեմ պայքարում․․․ ԻՊ-ն արագ կորցնում է իր դիրքերը»,- ասել է նախագահը, ինչպես հաղորդում է USA Today-ը:

Թրամփը Պենտագոն է ժամանել Աֆղանստանում ռազմական կոնտինգենտի թվաքանակն ու ԻՊ-ի զինյալների ոչնչացնելուն ուղղված գործողությունները քննարկելու համար: