ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդլայնել է ահաբեկիչների «սև ցուցակը»
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը կոչ է անում բոլոր անդամ երկրներին անմիջապես խստացնել ահաբեկչական կազմակերպությունների դեմ միջոցառումները։ ԱԽ-ն ահաբեկիչների «Սև ցուցակում» է ընդգրկել 8 անձանց ու կազմակերպությունների:
«ԱԽ անդամներն անհանգստանում են ԻՊ-ի ու Ալ Քաիդայի ծայրահեղական գաղափարախոսության և ողջ աշխարհում դրանց աճող ներկայության պատճառով»,- նշվում է բանաձևում։
ԱԽ անդամները հիշեցրել են անդամ պետություններին, որ այդ ցուցակում ընդգրկվածների ուղևորությունները արգելված են։ Ավիացիոն ընկերությունները պետք է ժամանակին իշխանություններին տրամադրեն տեղեկություններ ուղևորների մասին, իսկ ցուցակում ներառված անձանց անցագրեր տրամադրող մարմինները պետք է հատուկ նշումներ անեն։










