Ձերբակալվել է դատավորի եղբորորդին, ով կասկածվում է Կապանում 9-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել է Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը, ով հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 C C 550 համարանիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի էր ենթարկել Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ երիտասարդը, ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր տղան է, երեխային թողել էր անօգնական ու դիմել փախուստի։
Կայքի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը եղել է ոչ սթափ վիճակում, ինչի համար էլ քննիչի կողմից նշանակվել է փորձաքննություն։ Վերցվել է արյան նմուշ՝ պարզելու համար սթափության աստիճանը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










