Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին. Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար

01:09 • 22.07.17

Հուլիսի 21-ին, ժամը 19:13-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «FORD tranzit» մակնիշի 35 FR 291 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը՝ Մ. Մ.-ը և ուղևոր՝ 1999 թ. ծնված Շ. Ա.-ը հոսպիտալացվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, որտեղ բժիշկները Շ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Մ. Մ.-ինը՝ բավարար: