Ողբերգական ավտովթար Արծվի արձանի մոտ. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
Այսօր, հուլիսի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 RN 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին Արծվի արձանի մոտ բախվել է գովազդային երկաթե վահանակի սյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը մահացել է:










