Ան-148 ուղևորատար ինքնաթիռը թռչունների երամի հետ բախման պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում

13:38 • 22.07.17

Ռուսական Պենզա քաղաքից Սոչի թռչող Ան-148 ուղևորատար ինքնաթիռը թռչունների երամի հետ բախումից հետո հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ինքնաթիռի օդաչուն բարձրություն հավաքելու ժամանակ հայտնել է երամին բախվելու, իսկ ավելի ուշ՝ շարժիչներից մեկի անսարքության կասկածի մասին:

Այնուհետև օդային փոխադրամիջոցը հարկադիր վայրէջքի համար անհապաղ ուղարկվել է Սարատովի օդանավակայան:

Օդաչուներին հաջողվել է ինքնաթիռն իջեցնել մի շարժիչով, ինչից հետո մոտ 80 ուղևոր տարհանվել է: Շարժիչն ուսումնասիրելուց հետո տեխնիկները թռչունների հետ բախման հետքեր են գտել: