Ավստրալիայում քնեցվել է աշխարհի ամենատարեց էգ գետաձին

14:31 • 22.07.17

Ավստրալական Հարավային Ավստրալիա նահանգի Ադելաիդա քաղաքում գտնվող կենդանաբանական այգու անասնաբույժները քնեցրել են աշխարհի ամենատարեց էգ գետաձիուն. Սյուզի անունով գետաձին ապրել է 49 տարի: Այս մասին հայտնում է կենդանաբանական այգու կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ քնեցնելու մասին որոշումը կայացրել է անասնաբույժ Դևիդ ՄաքԼելանդը, քանի որ կենդանին տառապել է մի շարք տարիքային հիվանդություններից: Վերջին շաբաթների ընթացքում կենդանու ինքնազգացողությունը վատացել է, և մասնագետները խոստովանել են, որ այլևս չեն կարող պահպանել կենդանու վիճակը պատշաճ մակարդակի վրա:

ՄաքԼելանդի խոսքով՝ Սյուզին անցել է գետաձիերի կյանքի միջին տևողության վերին սահմանը: Նա ծնվել է 1967 թվականին՝ Սիդնեյի Տարոնգա կենդանաբանական այգում, իսկ 1975 թվականին տեղափոխվել է Ադելաիդա: