Հրդեհ Եղեգնաձորում. ամբողջությամբ այրվել է առանձնատուն

01:47 • 22.07.17

Հուլիսի 21-ին, ժամը 17:02-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 26 հասցեում այրվում է առանձնատուն:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ 20:38-ին: Տունն ամբողջությամբ (300 քմ) այրվել է:

Մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: