Իսլամական պետության առաջնորդը հավանաբար դեռ ողջ է. Պենտագոնի ղեկավար

05:09 • 22.07.17

«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ամենայն հավանականությամբ դեռ ողջ է, հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը՝ USA Today-ի հաղորդմամբ:

«Առայժմ մենք որոնում ենք նրան, և ես ենթադրում եմ, որ նա ողջ է»,- ասել է Մատիսը։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հաստատել ԻՊ առաջնորդ ալ- Բաղդադիի մահվան շուրջ տեղեկությունը։


Հունիսի 16-ին Ռուսաստանի Պն-ն հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ ոչնչացրել է ալ- Բաղդադիին։