Պաղեստինի նախագահը սառեցնում է բոլոր տեսակի համաձայնագրերն Իսրայելի հետ

02:18 • 22.07.17

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռամալա քաղաքում ղեկավարության հետ խորհրդակցությունից հետո դիմել է ժողովրդին ու հայտնել «Իսրայելի հետ բոլոր մակարդակների վրա պայմանագրերը սառեցնելու» մասին։

Այդ որոշումն, ըստ Աբասի, ուժի մեջ կմնա մինչև Իսրայելի կառավարությունը չեղարկի պաղեստինյան ժողովրդի դեմ իր ընդունած միջոցառումները։

«Արևելյան Երուսաղեմը մեր երկրի հավերժ մայրաքաղաքն է, ու դրա հանդեպ ինքնիշխանությունը պաղեստինյան ժողովրդին է պատկանում: Մենք պահպանելու ենք մեր սրբավայրերն ամեն գնով», - շեշտել է Պաղեստինի նախագահը: