Ճապոնիայի վարչապետի կինը ձևացրել է, որ անգլերեն չի խոսում` Թրամփի հետ զրուցելուց խուսափելու համար  

01:25 • 22.07.17

 

Վերջերս The New York Times պարբերականին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նկատել է, որ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ժամանակ Ճապոնիայի առաջին տիկինը անընդհատ խուսափել է իր հետ շփվելուց:

 

Հիշելով պաշտոնական ճաշկերույթի ժամանակ ղեկավարների շփումը` Թրամփը նշել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի տիկինը` Ակին, նստած է եղել իր կողքին, սակայն հետը չի զրուցել: Նախագահի խոսքով` տիկինը պատճառաբանել է, որ անգլերեն չգիտի: Ճաշը մեկ ժամ 45 րոպե է տևել:


Մինչդեռ սյունակագիր և գրող Ջեսիկա Վալենտին թվիթերյան էջում գրել է, որ տիկին Աբեն իրականում հիանալի է խոսում անգլերեն: