Ուղղաթիռը շատ կոշտ վայրէջք է կատարել Լոս Անջելեսի փողոցներից մեկի վրա

05:42 • 22.07.17

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում փոքր ուղղաթիռը շատ կոշտ վայրէջք է կատարել փողոցի վրա, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորում է ստացել, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Շերման Օուքս թաղամասում։ Robinson R44 ուղղաթիռը բախվելով գետնին բարեբախտաբար չի հչկիզվել:

Միջադեպի պատճառների մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։