Ֆիլիպինների Կոնգրեսը երկարաձգել է երկրի հարավում ռազմական դրությունը
Ֆիլիպինների Կոնգրեսի պատգամավորները կողմ են քվեարկել երկրի հարավում գտնվող Մինդանաո կղզում ռազմական դրությունը մինչև 2017 թվականի ավարտը երկարաձգելու որոշմանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ նախաձեռնությանը կողմ է քվեարկել 261 պատգամավոր, ինչը երկու երրորդով գերազանցել է որոշումն ընդունելու համար անհրաժեշտ ցուցանիշը:
Նշվում է, որ Ֆիլիպինների անվտանգության ծառայությունները Կոնգրեսին խորհուրդ էին տվել երկարացնել Մինդանաոյի ռազմական դրությունը, որտեղ աճում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:










