Քաթարի Էմիրը հայտնել է, որ պատրաստ է երկխոսության, եթե պետության ինքնիշխանությունը հարգվի
Քաթարը պատրաստ է երկխոսության, եթե պետության ինքնիշխանությունը հարգվի, հայտնել է Քաթարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիբը։
«Մենք համամիտ չենք որոշ երկրների՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների քաղաքականության հետ, բայց չենք միջամտում նրանց ներքին գործերին»,- ասել է Քաթարի էմիրը, ով համարում է, որ իր երկրի դեմ ծավալվել է աննախադեպ քարոզչական արշավ։
«Նրանք, ովքեր մասնակցում են այդ արշավին, իրենք էլ չեն հավատում ներկայացված փաստերի իրավացիությանը»,- նշել է էմիրը:
Նրա խոսքով Դոհան հնարավորինս պայքարում է ահաբեկչության դեմ՝ ի հեճուկս բոլոր տեսակ մեղադրանքների:










