Լեհաստանի Սենատը, չնայած բողոքի ցույցերին, ընդունել է Գերագույն դատարանի մասին վիճահարույց օրենքը (լուսանկարներ)

12:58 • 22.07.17

Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, չնայած բողոքի ցույցերին, ընդունել է ստորին պալատի՝ Սեյմի կողմից ավելի վաղ ընդունված Գերագույն դատարանի մասին օրենքը, հայտնում է korrespondent.net-ը։


Օրենքի ընդունումն ուղեկցվել է Սենատի և Գերագույն դատարանի շենքերի առաջ զանգվածային բողոքի ցույցերով։


Նախագահ Անջեյ Դուդայի ստորագրությունից հետո օրենքը կմտնի ուժի մեջ։


Ընդդիմությունն այս փաստաթուղթը համարում է «հարձակում ժողովրդավարության հանդեպ»։ Համաձայն օրենքի՝ Գերագույն դատարանը կենթարկվի երկրի արդարադատության նախարարությանը։ Արդարադատության նախարարը կարող է ինքնուրույն նշանակել վերաքննիչ ու շրջանային դատարանների ղեկավարներին՝ առանց արդարադատության համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու։   

 

Митинг против закона о Верховном суде в Польше

Десятки тысяч поляков вышли на митинги против закона о Верховном суде

Митинг против закона о Верховном суде в Польше

Митинг против закона о Верховном суде в Польше

Митинг против закона о Верховном суде в Польше