Աֆղանական գյուղից թալիբները 70 բնակչի են առևանգել, որոնցից յոթին սպանել են

01:23 • 23.07.17

Աֆղանստանի հարավում «Թալիբան» շարժման զինյալները գյուղերից մեկից առնվազն 70 բնակչի են առևանգել, նրանցից յոթին սպանել են, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Քանդահար նահանգի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ շուրջ 30 հոգի ազատ է արձակվել:


Աֆղանստանի մարդու իրավունքների հարցերի անկախ հանձնաժողովը շաբաթ հաղորդագրություն է հրապարակել, որի համաձայն առ այսօր գերության մեջ է շուրջ 50 հոգի: