Ավստրիայի արտգործնախարարը հանդես է եկել Թուրքիայի հետ ԵՄ-ի անդամակցության մասին բանակցությունները դադարեցնելու օգտին

17:51 • 23.07.17

Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից, Բրյուսելը պետք է խիստ դիրքորոշում ընդունի Անկարայի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում, հայտնում է ТАСС գործակալությունը: 

«Իմ կանխատեսումը, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանալու Եվրոպայից, իրականանում է»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ «կշարունակի հանդես գալ ԵՄ-ին անդամակցության մասին բանակցությունների դադարեցման օգտին»: 

«Եվրամիությունը պետք է վերջապես հստակ դիրքորոշում ընդունի Թուրքիայի նկատմամբ և միությանն անդամակցել առաջարկելու փոխարեն պետք է ձգտի նրա հետ համակարգված համագործակցության»,- ասել է նա: 

«Մենք չենք կարող թույլ տալ մեզ ընկնել Թուրքիայից կախվածության մեջ»,- ընդգծել է Կուրցը: