Էգեյան ծովում երկու ուժեղ հետցնցում է զգացվել

04:11 • 23.07.17

Էգեյան ծովում՝ հունական Կոս կղզու մոտակայքում, և Թուրքիայի ու Հունաստանի ափերի մոտ 2 հզոր հետցնցում է տեղի ունեցել: 

Նշվում է, որ հետցնցումները տեղի են ունեցել հուլիսի 22-ի երեկոյան՝ տեղի ժամանակով մոտ 20.09-ին և 20.25-ին 4,5 և 4,7 մագնիտուդով:

Հետցնցումներն ամենաուժեղն են եղել հուլիսի 21-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել: