Իսրայելցի զինվորականները խոչընդոտել են RT-ի լրագրողի աշխատանքը Երուսաղեմում (տեսանյութ)
Երուսաղեմում իսրայելցի զինվորականները խոչընդոտել են RT հեռուստաալիքի լրագրողի աշխատանքը, այս մասին հայտնում է RT-ն:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են զինվորականները կտրուկ հրում թղթակցին մեջքից:
Դեպքը տեղի է ունեցել պատմական Առյուծի դարպասների մոտ, որտեղ լրագրողը հաղորդում էր աղոթքի հավաքված պաղեստինցիների մասին, որոնց ցրել էին իսրայելցի զինվորականները:
Նշենք, որ քաղաքում իրադրությունը շարունակում է մնալ լարված: Իսրայելի իշխանությունների կողմից սահմանած անվտանգության նոր նորմերը դարձել էին տեղի մահմեդական համայնքի դժգոհության պատճառ: Բողոքի ակցիաների ընթացքում մահացել էր երեք պաղեստինցի, վիրավորվել տասնյակ մարդիկ:
Ավելի վաղ երեք իսրայելցի արաբ գրոհայինների հարձակման հետևանքով մահացել էին երկու իսրայելցի ոստիկաններ, ինչն էլ դարձել էր իշխանությունների կողմից անվտանգության նորմերը խստացնելու դրդապատճառ:










