Արարատում ականի պայթյունից վիրավորված զինծառայողի վիճակը նորմալ է. 2 օրից կտեղափոխվի ընդհանուր բաժին. Կ. Խաչատրյան

14:25 • 23.07.17

Արարատում ականի պայթյունի հետևանքով վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը նորմալ է, նա ոչ մի խնդիր չունի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:  

«Նրա վիճակը նորմալ է, երկու օրից կտեղափոխվի ընդհանուր բաժին»,- ասաց Խաչատրյանը: 

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ հուլիսի 19-ին Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է: Տեղեկությունների համաձայն՝ պայմանագրային զինծառայողը փորձել է կարճ ճանապարհով մի հենակետից մյուս հենակետ հաց տեղափոխել, ինչի ընթացքում ականի պայթյուն է տեղի ունեցել: