Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից 2 տարեկան երեխա է տուժել

23:06 • 23.07.17

Հուլիսի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին Mitsubishi Pajero iO մակնիշի 34 VR 990 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ե. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ՝ 1950 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Տ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Տաշիրի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: