Ալյասկայում սատկել է քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած կատուն (լուսանկարներ)
Սթաբս մականունով 20-ամյա կատուն, որն Ալյասկայի Տալկիտնա քաղաքում զբաղեցնում էր պատվավոր քաղաքապետի պաշտոնը, սատկել է:
Ինչպես հայտնում է New York Daily News-ը, քմահաճ չորքոտանին քաղաքապետ էր ընտրվել 1998թ.: Աղբյուրը մանրամասնում է, որ Սթաբսն ընտրվել էր ընտրությունների արդյունքում ՝ հավաքելով ձայների բացարձակ մեծամասնությունը:
Հայտնի է, որ բնակիչները կարողացել են նման կարևոր պաշտոնում կենդանու ընտրել, քանի որ քաղաքում չկա պաշտոնական վարչակազմ: Ինը հարյուր բնակչությամբ Տալկիտնան համարվում է միջհամայնքային տարածք, որն ուղղակիորեն չի ենթարկվում որևէ քաղաքապետարանի:
Կատվի տերերն արդեն պատրաստակամություն են հայտնել քաղաքապետի պաշտոնում ծառայության հանձնել Սթաբսի հետ մի հարկի տակ ապրած կատվի ձագին:














