Ես հարկադրված եմ եղել քաղաքականությամբ զբաղվել. Աթամբաև

12:41 • 24.07.17

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո պետական պաշտոններ զբաղեցնելու պլանների բացակայության մասին: Ղրղզստանի նախագահն այդ մասին խոսել է երկուշաբթի՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է interfax.az-ը:


«Ես չէի ցանկանա որևէ պաշտոն, ես միշտ ազատ մարդ եմ եղել, ես հարկադրված եմ եղել քաղաքականությամբ զբաղվել»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ նա հաջող կերպով զբաղվում էր բիզնեսով, մինչև նրան չընտրեց առաջին նախագահ Ասկար Ակաևի ընտանիքը, ինչից հետո Աթամբաևը «ստիպված է եղել վաճառել բիզնեսը գրեթե ոչնչի դիմաց և ուղղել գումարները քաղաքականությանը»:


Նա ընդգծել է, որ ցանկանում է բիզնեսի համար «դրախտ ստեղծել, որպեսզի գործարարները չգնան խորհրդարան՝ պաշտպանելով իրենց բիզնեսը»: