Թուրքիայում ստորագրահավաք են սկսել Ստամբուլի փողոցներից մեկը հայտնի հայ Բալյանների պատվին անվանակոչելու պահանջով

21:21 • 24.07.17

Թուրքիայում մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Ստամբուլի փողոցներից մեկը անվանակոչել հայտնի հայ ճարտարապետների ընտանիքի՝ Բալյանների պատվին։

change.org կայքում համապատասխան քանակությամբ ստորագրությունների հավաքումից հետո նախատեսվում է պահանջն ուղղել Ստամբուլի քաղաքապետարան։

Ծագումով Կեսարիա քաղաքից Բալյանների գերդաստանը եղել է օսմանյան շրջանի ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկը, որի անդամները կառուցել են Ստամբուլի ամենահայտնի պալատներից ու մզկիթներից շատերը: Մինչդեռ Թուրքիայում խուսափում են խոսել Բալյանների հայկական ծագման մասին: Հաճախ զբոսաշրջիկներին ուղեկցող էքսկուրսավարները նրանց մասին պատմում են իբրև «Բալիանի» իտալական տոհմ: