«Արքայաձոր» ռեստորանի մոտ վթարված երթուղայինի ուղևորներից 4-ը դուրս են գրվել հիվանդանոցից
Երեկ ժամը 19:50-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, թիվ 20 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3069 Տ համարանիշի միկրոավտոբուսի վթարված ուղևորներից 4-ը արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 3-ը շարունակում են բուժումը:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Սամվել Կարապետյանը։
«3-ի վիճակը միջին ծանրության է»,-հավելեց նա։










