Եթովպիայում փիղը ժանիքով խոցել է իսպանացի զբոսաշրջիկին (լուսանկար)

17:25 • 24.07.17

Եթովպիայի հարավում գտնվող Չեբերա Չարչարա պարկում փիղը սպանել է իսպանացի զբոսաշրջիկին: Այս մասին հայտնում է Ezega-ն:

Ականատեսների համաձայն՝ տղամարդն անվտանգության կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել. նա դուրս է եկել ավտոմեքենայից և չափազանց մոտ գնացել կենդանուն՝ ցանկանալով տպավորիչ լուսանկար անել: Փիղը կնճիթով տապալել է նրան գետնին, այնուհետև խոցել ժանիքով:

Նշվում է, որ Իսպանիայի կառավարությունը հաստատել է տղամարդու մահը: