Իրանի հարավ-արևելքում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Իրանի հարավ-արևելյան հատվածում կիրակի տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով ժամը 21:32-ին: Էպիկենտրոնը գտնվել է Քերման քաղաքից 43 կիլոմետր արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 40,6 կիլոմետր խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան:










