Թուրք-սիրիական սահմանին մոր հետ միասին ձերբակալված ռուսաստանցի անչափահաս աղջիկը վերադարձվել է ՌԴ. Կադիրով (տեսանյութ)

23:23 • 24.07.17

Թուրք-սիրիական սահմանը հատելիս իր մոր հետ միասին ձերբակալված ռուսաստանցի անչափահաս աղջնակը վերջապես հանձնվել է իր հորը՝ Սերգեյ Ուլիխանովին, այս մասին գրում է lenta.ru-ն։ 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հավաստիացրել է, որ անձամբ է զբաղել աղջկա վերադարձի խնդրով և թուրքական կողմի հետ համագործակցության շնորհիվ նա այժմ հարազատ հոր ձեռքերում է։

Նշենք, որ երեխայի մայրը՝ Սվետլանան ձերբակալումից հետո հրաժարվել էր վերադառնալ ՌԴ:

Օրեր առաջ Ռուսաստանի Սարատովի մարզի բնակչուհի Սվետլանա Ուխանովան իր երկու երեխաների և քաղաքացիական ամուսնու հետ ձերբակալվել էր Թուրքիայում՝ Սիրիա անցնելու անօրինական փորձի համար։

Ձերբակալվածների հարազատները փնտրում էին նրանց ավելի քան մեկ ամիս: Որոնողական աշխատանքների նախաձեռնողը եղել է Սվետլանայի նախկին ամուսինը՝ Սերգեյ Ուխանովը: Սվետլանան իր հետ Թուրքիա էր տարել նրանց ընդհանուր երեխային:

Հայտնի է, որ հունիսին Սվետլանան իր քաղաքացիական ամուսնու և երկու երեխաների հետ մեկնել է հանգստի՝ Անկարա, որտեղ բնակվում է նրա քույրը: Սակայն ժամանել են նրանք ոչ թե Անկարա, այլ Ստամբուլ, ինչից հետո նրանց հետ կապը կորել է:

Ազգականների հավաստմամբ՝ Սվետլանան վերջին շրջանում շատ է փոխվել. ընդունել է իսլամ, տարվել է կրոնի ծայրահեղական հոսանքներով, ինչն էլ հանգեցրել է ամուսնու հետ հարաբերությունների խզմանը:


 

Дорогие друзья! Хочу поделиться хорошей новостью. Совсем недавно ко мне обратился житель Саратовской области Сергей Уханов. В своём видеообращении он просил меня помочь вернуть из Турции его шестилетнюю дочь, задержанную вместе с матерью и ее гражданским мужем с поддельными паспортами на границе с Сирией. Я сразу же поручил своим представителям заняться изучением обстоятельств и сделать всё возможное для вызволения и возвращения девочки. Благодаря предпринятым мерам, с турецкой стороной достигнута договоренность о возвращении ребёнка на родину. Девочка передана родному отцу. Я выражаю благодарность дорогим БРАТЬЯМ - советнику Главы ЧР, депутату Госдумы России Адаму Делимханову @delimkhanov95 и представителю Главы ЧР в Турции Айхан Эргувен Сейфеттину @kpa_ayhan. Также благодарю власти Турции за принятое гуманное решение. #Кадыров #Россия #Чечня #Турция #Turkey

A post shared by Ramzan Kadyrov (@kadyrov_95) on