Մեքսիկայի ափերի մոտ «Հիլարի» անունով նոր փոթորիկ է ձևավորվել

20:23 • 24.07.17

Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ ձրավորվել է «Հիլարի» անունով նոր փոթորիկ, որը շարժվում է ժամում 13 կմ արագությամբ՝ ափի երկայնքով։

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, փոթորիկն այս պահին գտնվում է մեքսիկական Մանսանիլո քաղաքից 560 կմ հեռավորության վրա։

Հայտնի է, որ «Հիլարին» արդեն հավաքել է առաջին աստիճանի փոթորիկի ուժգնություն, նրա ներսում քամու արագությունը հասնում է ժամում 120 կմ-ի։

Փորձագետները ենթադրում են, որ արդեն վաղը փոթորիկը կսկսի հեռանալ Մեքսիկայի ափերից՝ միևնույն ժամանակ ավելի մեծ թափ հավաքելով։