Հս. Կորեայում անհայտ պատճառներով չեղարկել են գարեջրի փառատոնը
Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում չեղարկվել է «Տեդոնգան» գարեջրի փառատոնը, որը պետք է անցկացվեր 2-րդ անգամ:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ դեպի Հյուսիսային Կորեա տուրեր կազմակերպող Koryo Tours զբոսաշրջային գործակալությանը հղումով, չեղարկման պատճառը դեռևս անհայտ է:
Նշվում է, որ գարեջրի փառատոնը պետք է կայանար օգոստոսին՝ հավակնելով դառնալ տարվա գլխավոր իրադարձություններից մեկը: Հայտնի է, որ նախորդ տարի այն մեծ հաջողություն էր ունեցել:
Փառատոնն առավել հետաքրքիր կլիներ օտարերկրացիների համար, որոնք հնարավորություն կունենային ոչ միայն համտեսել հյուսիսկորեական արտադրության գարեջուր, այլև շփվել միջոցառմանը մասնակցող տեղացիների հետ:
Լուսանկարներ՝ նախորդ տարվա փառատոնից














