«Չափից շատ խնամված» լինելու պատճառով աշխատանքի չընդունված Օմսկի բնակիչը 50.000 ռուբլի փոխհատուցում է պահանջում

13:38 • 24.07.17

Օմսկի բնակիչը, որին արտաքինի պատճառով հրաժարվել են աշխատանքի ընդունել սպորտային սննդի խանութում որպես վաճառող, դատարանի միջոցով 50 հազար ռուբլի փոխհատուցում է պահանջել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Այսօր կայացել է նախնական հարցազրույցը, դատական նիստը նշանակվել է օգոստոսի 4-ին՝ ժամը 14:30-ին: Զրույցն ավարտվել է կողմերին ապացուցելու պարտականությունները պարզաբանելով», - ասել է գործով զբաղվող դատարանի ներկայացուցիչը:

Հայցվորն ասել է, որ դատական պրակտիկայի համապատասխան նմանատիպ գործերի համար «շատ ավելի փոքր» գումարներ են նշանակվում: Տղամարդու խոսքով՝ ինքը չի պատրաստվում աշխատանք պահանջել խանութից, քանի որ արդեն այլ աշխատանք է գտել:


Սպորտային սննդի խանութի տնօրինությունից ավելի վաղ հայտնել էին, որ տղամարդուն չեն ընդունել աշխատանքի «չափից շատ խնամված» լինելու պատճառով։