Աշխարհի ամենատիտղոսակիր լողորդը չի կարողացել հաղթել «սպիտակ շնաձկանը» (տեսանյութ)

12:07 • 24.07.17

Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը, որը 23 անգամ հաղթել է Օլիմպիական խաղերում, պարտվել է «շնաձկան» հետ լողի 100 մետրանոց մրցման ժամանակ, հայտնում է The Daily Mail-ը:

Հայտնի է, որ 32-ամյա մարզիկը մրցել է ոչ թե իրական սպիտակ շնաձկան, այլ դրա համակարգչային կրկնօրինակի հետ:

Մրցումն անցկացվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Մոսելբայ քաղաքում: Ֆիքսված կադրերում երևում է, որ Ֆելպսը կրել է հատուկ կոստյում, սակայն նույնիսկ դա չի օգնել նրան հաղթել ձկանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ լողորդը 2 վայրկյանով զիջել է «շնաձկանը»: Նշվում է, որ Ֆելպսը 100մ տարածությունը հաղթահարել է 38.1, իսկ «շնաձուկը»՝ 36.1 վայրկյանում:

Հայտնի է, որ համացանցի օգտատերերից շատերը դժգոհել են այն փաստից, որ Ֆելպսն իրականի փոխարեն մրցել է արհեստական շնաձկան հետ:

 

Michael Phelps raced against a simulated Great White shark in a highly anticipated television program to kick off Discovery Channel's annual Shark Week (pictured). However, viewers on Twitter weren't so impressed by Phelps' animated opponent

Though Phelps didn't actually go up against an actual shark, Phelps vs. Shark: Great Gold vs. Great White did show an animated opponent beside the Olympian 

The 32-year-old American swimmer was beat by two seconds in the open-water 100-meter race