«Թալիբանը» ստանձնել է Քաբուլում 35 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը

11:17 • 24.07.17

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները ստանձնել են երկուշաբթի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 35 մարդ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:


Ավելի վաղ հաղորդվել է 24 զոհի մասին: Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ պայթյունի հետևանքով կա 42 վիրավոր։


Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է տրանսպորտային միջոցն Աֆղանստանի 2-րդ փոխվարչապետ Մոհամադ Մոհակիկի տան մոտակայքում: AFP գործակալության տվյալներով՝ հարձակման թիրախը կարող էր լինել հանքարդյունաբերության և նավթի նախարարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը: Բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ էին: